Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Հիմնադրամի  Հոգաբարձուների խորհրդի 7-րդ նիստ

2008թ. հուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի հերթական  7-րդ  նիստը:  Նիստի ընթացքում առաջ են քաշվել այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում” ծրագրի շրջանակում մշակված ջերմամատակարարման ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, ջերմամատակարարման ոլորտի կարգավորման անհրաժեշտությունը, հիմնական խնդիրները և զարգացման առկա հնարավորությունները: Նիստի ընթացքում նշվել է, որ հաշվի առնելով բնակավայրերի կենտրոնացված ջերմամատակարարման ապահովման համար պետական աջակցության կարևորությունը հանրային ոլորտում մատուցվող ծառայությունների դաշտում,  անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու օրենսդրական բարեփոխումներ, մասնավորապես` սահմանել էներգաարդյունավետ և բնապահպանական առումով նվազագույն ազդեցություն ունեցող  ջերմամատակարարման վերականգնմանը և կայուն զարգացմանը նպաստող գնագոյացման սկզբունքներ` հատկապես առաջնային էներգառեսուրսների սակագնավորման տեսանկյունից, սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակները ջերմամատակարարման համակարգերի պահպանման, վերականգնման, նոր համակարգերի նախագծման, կառուցման, շահագործման հարցերում: Քննարկվել է նաև  անհատական բնակարանային ջեռուցման և կենտրոնացված ջեռուցման զուգահեռ զարգացմանը ըստ կիրառելության նպատակահարմարության:
Կարևորագույն հարցերից մեկն էլ վերաբերվում էր ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում” ծրագրի փորձագիտական խմբի կողմից մշակված “Ջերմամատակարարման վերականգնմանը նպաստող բնական գազի գնագոյացման քաղաքականության վերաբերյալ” նյութին: Նիստի ընթացքում կարևորվեց նաև  բնական գազի սակագնավորման համա­կարգը և դրա հետ անմիջապես առնչվող սպառողների դասակարգման սկզբունքները` ըստ սպառման ոլորտի, տարեկան ծավալների, միացման կետում համակարգում գազի ճնշման և այլն: ՀԽ անդամները քննարկեցին ներկայացված նյութերը և առաջարկեցին  Ջերմամատակարարման ոլորտի  բարեփոխումների  հայեցակարգը վերամշակել` հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած էներգետիկայի զարգացման ռազմավարությանը վերաբերող փաստաթղթերը:  
Քաղաքային ջեռուցման ծրագրի նախապատրաստման ընթացքում “Կանխավճար` Քաղաքային ջերմամատակարարման ծրագրի նախապատրաստման համար” Նամակ-համաձայնագիր PPF Q353-0-AM շրջանակներում իրականացված փորձնական ծրագրերի վերաբերյալ հարցը ևս քննարկվեց նիստի ընթացքում և որոշվեց Հիմնադրամի, ՀԾԿՀ և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների և “Երֆրեզ” ՓԲԸ հետ ևս մեկ անգամ քննարկումներ անցկացնել և վերջինիս վերաբերյալ արդյունքները ներկայացնել Հոգաբարձուների խորհրդին` համապատասխան մոտեցում ձևավորելու համար: 

print this page
Copyright© 2007, www.r2e2