Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Հիմնադրամի  Հոգաբարձուների խորհրդի 6-րդ նիստ

2008թ հունիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի 6-րդ նիստը: Բավականին հարցեր են քննարկվել նիստի ընթացքում, այդ թվում Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում 7 հատուկ դպրոցների ջերմամատակարարման /ջեռուցում և տաք ջուր/  համակարգերի վերականգնման վերաբերյալ հարցը, որը հաստատվելուց հետո համապատասխան 7 օժանդակ դպրոցների տնօրենների հետ տեղի է  ունեցել հանդիպում,  որի արդյունքում կնքվել են համաձայնագրեր: Հաղթող ճանաչված “Ինջիներինգ Էվրոս” ՍՊԸ –ի կողմից այժմ իրականացվում են նախագծային աշխատանքներ: Նիստի ընթացքում քննարկվել է ինչպես Վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում “Աջակցություն կենսաէթանոլի արտադրության զարգացմանը Հայաստանում”  մրցույթի արդյունքների հաստատման մասին հարցը, այնպես էլ Վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում “Աջակցություն Նոր արեգակնային ՖՎ տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում” մրցույթի արդյունքների հաստատման մասին հարցը: Աշխատանքները իրականացնելու համար հաղթող են ճանաչվել Էներթեք Ինթրնեյշնլ Ինք. /ԱՄՆ/ – ԲԲԻ Ինթրնեյշնլ /ԱՄՆ/  ընկերությունը և Դանիշ Էներջի Մենիջմնթ Ա/Ս /Դանիա/ – ՍոլարԷն ՍՊԸ /ՀՀ/ - Կոնսորցիում ընկերակցությունը: Վերոնշյալ կազմակերպությունների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր և այժմ գտնվում են իրականացման փուլում :

 

print this page
Copyright© 2007, www.r2e2