Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

 Բնապահպանական կառավարման պլան Քաղաքային ջեռուցման ծրագրի համար (ՔՋԾ)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Համաշխարհային բանկը համագործակցում են Հայաստանի Հանրապետությունում աղքատության նվազեցման և կայուն տնտեսական աճ զարգացնելու ուղղությամբ: Այդ խնդիրների լուծման նպատակով Համաշխարհային բանկը տրամադրում է դրամաշնորհ և արտոնյալ ֆինանսավորում, քանի որ նրա առաքելությունն է` օգնել զարգացող երկրներին, նվազեցնել աղքատության չափերը  և նպաստել տվյալ երկրի զարգացմանը:
Այս շրջանակներում էլ նախապատրաստվեց Քաղաքային ջեռուցման ծրագիրը, որը կիրականացվի Վերականգնվող էներգետիկայի և էնեգախնայողության հիմնադրամի կողմից:
Ծրագիրն աջակցում է շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված` տեղական մակարդակով  միջոցառումներին, առաջարկելով  մատչելի և բնապահպանական առումով հարմար ջեռուցման այլընտրանքներ:
Բնապահպանական կառավարման պլանը ՔՋԾ համար ամփոփում է երաշխավորելի նախագծային միջոցառումները, շինարարության վերահսկման մեթոդները և մոնիթորինգի գործողությունները: ԲԿՊ-ն սահմանում է գազատարի, ջեռուցման խողովակների և կաթսայատների համար անհրաժեշտ` ջերմամատակարարման ենթակառուցվածքների շինարարության և կամ  վերակառուցման հետ կապված շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները:

Շրջակա միջավայրի պահպանության գործընթացը նպատակ ունի բացահայտել, կանխարգելել և մեղմել պլանավորված հեռանկարային  գործողությունների  վնասակար ազդեցությունները մարդկանց առողջության, շրջակա միջավայրի և կայուն տնտեսական ու սոցիալական  զարգացման վրա: Բնապահպանական կառավարման պլանը /ԲԿՊ/, ՔՋԾ համար ամփոփում է երաշխավորելի նախագծային միջոցառումները, շինարարության վերահսկման մեթոդները և մոնիթորինգի գործողությունները:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ ՔՋԾ  >>>

print this page
Copyright© 2007, www.r2e2