Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Հայաստանում, որտեղ բացակայում են արդյունաբերական նշանակություն ունեցող սեփական հանածո վառելիքային պաշարները, խնդրի լուծումը գտնվում է տնտեսության էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի տեղական էներգապաշարների զարգացման մեջ: Հայաստանի արդի և ապագա զարգացումների համար էներգետիկ ապահովվածության բավարարման ոլորտի գերխնդիրը էներգետիկ անկախության բարձր աստիճանի ապահովումն է սեփական էներգետիկ աղբյուրների զարգացմամբ, որը ենթադրում է տնտեսության էներգաարդյունավետության նշանակալի բարձրացում և վերականգնվող էներգաաղբյուրների լայնամասշտաբ կիրառում:
Այդ իսկ պատճառով Հայաստանը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է ճյուղային ներդաշնակ զարգացումներ, որոնք կպայմանավորեն երկրի էներգետիկ անկախության աստիճանի բարձրացումը, ինչը նաև կնպաստի տարածաշրջանի էներգետիկ համակարգում ինտեգրվելու գործին:
Եվ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի հիմնական խնդիրն էլ դա է` նախանշել Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրային նպատակները և որոշել դրանց հասնելու ուղիները:

Էներգախնայողության Ազգային ծրագիր  >>>

AEV_02_09_01 >>>      AEV_02_09_03 >>>    AEV_02_09_04 >>>

AEV_02_09_05  >>>    AEV_02_09_06  >>>

Տեղեկատվություն էներգախնայողական միջոցառումներ իրականացվող օբյեկտի վերաբերյալ more...

print this page
Copyright© 2007, www.r2e2