Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

1.Տեխնիկատնտեսական ցուցանիշների գնահատում
Եթե որոշել եք ջերմամատակարարման բիզնես սկսել, առաջին հերթին, ջերմային բեռի հաշվարկից հետո, պետք է կատարել Ձեր կողմից իրականացվելիք ջերմամատակարարման համակարգի տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվարկ, որը հնարավորություն կտա գնահատել անհրաժեշտ կապիտալ ներդրումների չափը եւ ջերմային էներգիայի ինքնարժեքը:

2.Գրանցեք Ձեր բիզնեսը
Եթե չունեք գրանցված բիզնես, շտապեք գրանցել այն:
  Ինչպես գրանցել ձեր բիզնեսը  >>>

3.Հանդիպում բնակիչների հետ
Եթե արդեն ունեք Ձեր կողմից իրականացվելիք ջերմամատակարարման համակարգի տեխնիկատնտեսական ցուցանիշները, դրանք քննարկել եք համապատասխան մասնագետի հետ եւ Ձեզ համար ամեն ինչ որոշակի է, անհրաժետ է կազմակերպել հանդիպում բնակիչների հետ, հանգամանորեն ներկայացնել Ձեր կողմից իրականացվելիք ծրագիրը, առաջարկվող ջեռուցման տարբերակները, կանխատեսվող սակագինը, որից հետո կատարել բնակիչների կարծիքի ուսումնասիրություն:

 Բնակիչների կարծիքի ուսումնասիրության հարցաթերթ  >>>

4 .Ընդունեք վերջնական որոշում
Եթե Դուք արդեն ունեք բնակիչների համաձայնությունը, պետք է նորից կատարել համակարգի տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվարկ մասնակից բնակիչների թվի համար, կամ առաջին տեխնիկատնտեսական հաշվարկի ժամանակ պետք է հաշվի առնել, թե բնակիչների մասնակցության ինչպիսի թվաքանակի դեպքում է այս բիզնեսը Ձեզ համար ընդունելի:

5.Գործարար ծրագրի մշակում
Ջերմամատակարարման բիզնես սկսելու համար անհրաժեշտ է մշակել գործարար ծրագիր.

  • Կաթսայատան վարձակալման (եթե թաղամասում այդպիսին կա) կամ նոր կաթսայատուն կառուցելու հողահատկացման համար,
  • Բանկից վարկ ստանալու համար

6.Կաթսայատան վարձակալություն
Եթե թաղամասում կա կաթսայատուն (կամ ջերմային հանգույց) եւ գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում (մասնավորեցված չէ), ապա Դուք կարող եք այն վարձակալել: Կաթսայատան վարձակալման համար անհրաժեշտ է.:

  • Ներկայացնել դիմում քաղաքապետին: Դիմումի քննարկումից եւ դրական պատասխանից հետո պետք է ներկայացնել գործարար ծրագիր:

Ջերմամատակարարումը սկզբնական շրջանում պետքէ իրականացվի առնվազն 3 շենքիհամար, եւ վարձակալը պետք է պարտավորագիր ներկայացնի, որ հետագայում կընդլայնի ջերմամատակարարումն այն շենքերի համար, որոնք նախկինում սնվել են վարձակալված կաթսայատնից:)

Քաղաքապետի կողմից դրական պատասխանի դեպքում ընդունվում է Քաղաքապետի որոշում` քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված կաթսայատունը (կամ ջերմային հանգույցը) վարձակալության հանձնելու մասին:

  • Կնքել շինության վարձակալության պայմանագիր քաղաքապետարանի հետ:

Ի գիտություն: Վարձակալի կողմից քաղաքապետարանի հետ 60-օրյա ժամկետում գույքի վարձակալության պայմանագիր չկնքելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած::)

  • Կնքել հողի վարձակալության պայմանագիր թաղապետարանի հետ (վարձավճարը կազմում է տվյալ հողի կադաստրային արժեքի 1%-ի չափով):
  • Շինության եւ հողի վարձակալության պայմանագրերը վավերացնել նոտարական գրասենյակում, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում գրանցել ՀՀ անշարժ գույքի պետական կոմիտեի լիազորված մարմնում:

Իգիտություն: Պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում է վարձակալի միջոցներով:)

Կաթսայատան վարձակալությունից հետո քաղաքապետարանը սահմանում է հսկողություն վարձակալի կողմից ներկայացված ներդրումների եւ շին.մոնտաժային աշխատանքների կատարման վրա` համաձայն պայմանագրին կից աշխատանքների կատարման ժամանակացույցի: Աշխատանքներն ըստ հաստատված ժամանակացույցի չիրականացնելու դեպքում կաթսայատունը վարձակալությամբ հանձնելու որոշումը չեղյալ է հայտարարվում:

7.Նոր կաթսայատան կառուցում
Նոր կաթսայատուն կառուցելու անհրաժեշտություն կարող է ծագել թաղամասում կաթսայատուն չլինելու դեպքում (եթե այն մասնավորեցվել է կամ քանդվել է, ինչպես ՀՀ մի շարք բնակավայրերում):

Նոր կաթսայատուն (20 քառ.մ ավելի) կառուցելու հողհատկացման համար անհրաժեշտ է.

  • Ներկայացնել դիմում քաղաքապետին,
  • Ընկերության Պետական ռեգիստրի վկայականի պատճենը,
  • Քաղաքապետարանի ճարտարապետության վարչություն գեոդեզիայի բաժնի տեղագրական հանույթը
  • Գործարար ծրագիր

Քաղաքապետարանում քննարկվելուց հետո համաձայնությունը ուղարկվում է Մարզպետարան: Մարզպետարանի եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից համապատասխան թույլտվությունների դեպքում ընդունվում է քաղաքապետի որոշում` կաթսայատուն կառուցելու հողհատկացման վերաբերյալ:

  • Կնքել հողի պայմանագիր քաղաքապետարանի հետ
  • Հողի պայմանագրերը վավերացնել նոտարական գրասենյակում, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում գրանցել ՀՀ անշարժ գույքի պետական կոմիտեի լիազորված մարմնում: Իգիտություն: Պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում է հողի սեփականատիրոջ միջոցներով:)

8.Տեխնիկական պայմանների ձեռքբերում
Կաթսայատան գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ ջրահեռացման համար համապատասխան կազմակերպություններից պետք է ստանալ տեխնիկական պայմաններ, որի համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան դիմում, կաթսայատան տարածքի հատկացման մասին քաղաքապետարանի որոշում, կաթսայատան գլխավոր հատակագիծը (2 օրինակից), ինչպես նաեւ գազի, էլեկտրա-էներգիայի մոտավոր պահանջարկի եւ ջրամատակարարման ու ջրահեռացման մոտավոր ծավալների վերաբերյալ տեղեկատվություն համապատասխանաբար.

  • Գազամատակարարման համար` “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի համապատասխան գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ):
    "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ   >>>
  • Էլեկտրամատակարարման համար` “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղ:
    “Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ” եւ նրա ստարաբաժանումներ  >>
  • Ջրամատակարարման եւ ջրահեռացման համար` “Ջրմուղ-կոյուղի” տարածքային ՓԲԸ:
    Հայաստանում գործող “Ջրմուղ-կոյուղի” ՓԲԸ-ներ  >>>

9.Ջերմամատակարարման համակարգի նախագծում
Լիցենզավորված նախագծային կազմակերպությանը պատվիրել համակարգի համալիր նախագիծ, ներկայացնելով ստացված տեխնիկական պայմանների պատճենները: Նախագիծը պետք է ընդգրկի նաեւ բնապահպանական բաժին: Նախագծային աշխատանքները պետք է ներկայացնել.

  • տեխնիկական փորձաքննության
  • բնապահպանական փորձաքննության

10.Ջերմամատակարարման համակարgի կառուցում
Անհրաժեշտ է Քաղաքաքպետարանի քաղաքաշինության տեսչությունից ստանալ շինարարության թույլտվություն:
Եթե Ձեր կազմակերպությունը չունի նման աշխատանքների իրականացման փորձ, Դուք պետք է վարձեք մասնաgիտացված ենթակապալառու կազմակերպություն, որը կիրականացնի ջերմամատակարարման համակարgի շինմոնտաժային աշխատանքները:

11.Մատակարարման պայմանաgրերի կնքում
Եթե ջերմամատակարարման համակարգն արդեն կառուցված է, կաթսայատան գազամատակարարման, էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման համար պետք է կնքել պայմանագրեր համապատասխանաբար

  • Գազամատակարար ընկերության հետ
  • Էլեկտրամատակարար ընկերության հետ
  • Ջրամատակարար ընկերության հետ

12.Շահագործման թույլտվություն
Ջերմամատակարարման համակարգի կառուցումից հետո պետք է ստանալ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի թույտվությունը շահագործման համար, որից հետո կատարել համակարգի կարգաբերման, փորձարկման եւ ի հայտ եկած թերությունների վերացման աշխատանքներ:

13.Շահագործման կազմակերպում
Ջերմամատակարարման համակարգի շահագործման ապահովման հնարավոր տարբերակներն են.

  • Համակարգի սեփականատիրոջ կողմից` համապատասխան որակավորման անձնակազմի ներգրավմամբ,
  • Մասնագիտացված շահագործող կազմակերպության կողմից` համապատասխան երկկողմ պայմանագրի հիման վրա

Սպառողների հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է կնքել ջերմային էներգիայի մատակարարման պայմանագիր մինչեւ համակարգի շահագործումը:
Տվյալների բազայում զետեղված է ջերմամատակարարման պայմանագրերի օրինակելի ձեւեր >>>

print this page
Copyright© 2007, www.r2e2