Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Այս բաժնում ներկայացվում է Գործարար ծրագրի տիպային օրինակ` ՀՀ ջերմամատակարարման ոլորտում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ձեռնարկատերերի համար: Այն կարող է ուղեցույց հանդիսանալ պոտենցիալ ներդրողների համար` Հայաստանյան եւ Երեւանյան ջերմամատակարարման շուկաների ուսումնասիրության, ֆինանսական հաշվարկների իրականացման եւ բիզնեսի կառավարման, ինչպես նաեւ այդ ոլորտում առկա ռիսկերի գնահատման առումով: Արդյունքում, ներդրողը կարող է ինքնուրույն մշակել Գործարար ծրագիր` պոտենցիալ վարկատուներին ներկայացնելու եւ բնակարանային ոլորտում սպառողներին կենտրոնացված ջերմամատակարարման ծառայություններ մատուցելու նպատակով ֆինանսավորման աղբյուրներ հայթայթելու համար:

  Գործարար ծրագիր >>>

Գործարար ծրագրի մշակման ընթացքում ֆինանսական հաշվարկներ իրականացնելու համար ստեղծվել է ֆինանսական ծրագրավորման մոդել, որը հնարավորություն է տալիս` ներմուծելով մուտքային ցուցանիշները ավտոմատ հաշվարկել ջերմային էներգիայի ինքնարժեքը, կազմել շահույթի հաշվետվությունը, կանխիկ հոսքերը, հաշվապահական հաշվեկշիռը, վարկի մայր գումարի եւ տոկոսավճարների սպասարկման ժամանակացույցը եւ գումարները, կատարել ինքնածախսածածկման հաշվարկները, գնահատել ամորտիզացիոն մասհանումները եւ ներդրումների ետ գնման ժամկետը:

Ֆինանսական ծրագրավորման մոդել 1 >>>   

Ֆինանսական ծրագրավորման մոդել 2 >>>

print this page
Copyright© 2007, www.r2e2