Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Նախկին կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերը զուրկ էին անհատական կարգավորման հնարավորություններից եւ հաշվառքի սարքերից: Ջեռուցման ծառայության դիմաց վարձավճարների համակարգը հիմնված էր ջեռուցվող մակերեսի միավորին վերագրված սակագնի վրա:

Ժամանակակից ջեռուցման համակարգերը համալրված են ջերմային էներգիայի հաշվիչներով, բաշխված էներգիայի չափման սարքերով (ալոկատորներով) եւ անհատական կարգավորիչներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ջերմային էներգիայի պահանջարկի անհատական կարգավորում, ջեռուցվող տարածքներում` ըստ բնակչի հայեգցոգղության ու հնարավորությունների եւ սպառված ջերմային էներգիայի հաշվառում:

Ջերմային էներգիայի ծախսաչափումը եւ սպառման տվյալների հիման վրա հաշիվների ներկայացումը օբյեկտիվ հիմք են հանդիսանում մատակարարի եւ սպառողների միջեւ առեւտրային հարաբերությունների եւ պայմանագրային պարտավորությունների հաստատման համար` հնարավորություն ընձեռելով ջերմային էներգիան շուկայում դիտարկելու որպես ապրանք:

Շահագործման մեջ գտնվող բազմաբնակարան շենքերում ներքին ջերմային ցանցերը հիմնականում ուղղահայաց են: Նորակառույց բազմաբնակարան շենքերը նախագծվում են ներքին հորիզոնական ջերմային ցանցերով: Ներքին ջերմային ցանցերի նախագծային այսպիսի փոփոխությունը ենթադրում է կենտրոնացված ջեռուցմամբ ՀՀ բազմաբնակարան շենքերի տարանջատում երկու հիմնական խմբերի, որոնք պահանջում են ջերմային էներգիայի հաշվառման տարբեր մոտեցումների կիրառում:

Ուղղահայաց ներքին ջերմային ցանցերով բազմաբնակարան շենքերի համար սկզբունքորեն առանձնացվում են ջերմային էներգիայի հաշվառման երկու տարբերակ`

1. Շենքի մակարդակով ջերմային էներգիայի հաշվիչների տեղակայում եւ հաշվառում ըստ յուրաքանչյուր բնակարանի մակերեսի,

2. Շենքի մակարդակով ջերմային էներգիայի հաշվիչների տեղակայում եւ հաշվառում ըստ բնակարանի մակարդակով մարտկոցների վրա տեղակայվող ալոկատորների ցուցմունքների:

Հորիզոնական ներքին ջերմային ցանցերով բազմաբնակարան շենքերի համար ջերմային էներգիայի հաշվառման լավագույն տարբերակը բնակարանի մակարդակով ջերմային էներգիայի հաշվիչների տեղադրումն է:

Շենքերում ուղղահայաց կանգնակներով ներքին ջերմային ցանցերը հնարավոր է վերափոխել հորիզոնականի, սակայն այն ծախսատար է: Ի վերջո հաշվառման տարբերակի ընտրությունը պատկանում է ջերմային էներգիայի մատակարարին եւ սպառողներին:

print this page
Copyright© 2007, www.r2e2