Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

1. Բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը
90-ական թվականների տնտեսական անկումը բերեց բնակչության սոցիալական վիճակի կտրուկ վատթարացման: Ստեղծված պայմաններում կոմունալ ծառայությունները, այդ թվում ջերմամատակարարումը կորցրեցին մատչելիությունը բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար, հատկապես ՀՀ մի շարք բնակավայրերում: Նույնիսկ ներդրողի կամ դրամաշնորհային միջոցներով կենտրոնացված ջերմամատակարարման վերականգնման պայմաններում սոցիալապես անապահով բնակիչները կամ հրաժարվում են կենտրոնական ջեռուցումից, կամ չեն կարողանում վճարել սպառված ջերմային էներգիայի դիմաց: Չվճարումների արդյունքում խաթարվում է ջերմամատակարարման համակարգի կայուն գործունեությունը, բերելով վճարող սպառողների իրավացի դժգոհությանը եւ անհատական լուծումների ձգտմանը: Արդյունքում, ջերմամատակարար ընկերության հաշվեկշռում կուտակվում են պարտքեր, որոնք ի վերջո կարող են բերել համակարգի փլուզմանը: Ավելին, եթե բազմաբնակարան շենքում սոցիալապես անապահով բաժանորդները զգալի մաս են կազմում, ապա այդպիսի շենքի ջերմամատակարարման վերականգնումը գործարարի համար անիմաստ է դառնում:

2.
Անհատական բնակարանային ջեռուցումը
Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման վերականգնումը եւ անհատական գազաջեռուցիչ սարքերի ներթափանցումը կարող է դժվարացնել կենտրոնական ջերմամատակարարման համակարգերի վերագործարկումը: Շենքում զգալի թվով անհատական ջեռուցում ունեցող բնակարանների դեպքում նպատակահարմար է ուղղաձիգ կանգնակներով ներքին ջերմային ցանցերի վերափոխումը հորիզոնականի, որին հետզհետե կարող են միանալ նաեւ անհատական ջեռուցում ունեցող բնակարանատերերը, քանի որ անհատական մի շարք լուծումներ երկարակեց լինել չեն կարող:

3. Բնակիչների իրազեկության ցածր աստիճանը
Սպառողները դեռեւս հիշում են ջերմամատակարարման բնագավառում եղած իրավիճակը վերջին տարիներին եւ թերահավատությամբ են վերաբերվում ստեղծվելիք նոր կենտրոնական ջերմամատակարարման համակարգերի արդյունավետության եւ հուսալիության վերաբերյալ ներդրողների խոստումներին: Պատճառը նաեւ հանրային կրթության եւ իրազեկման ցածր մակարդակն է:
Անտեղյակ լինելով գոյություն ունեցող ջերմամատակարարման հնարավոր տարբերակներին եւ առավելություններին, հաշվառման տարբեր համակարգերի առանձնահատկություններին, հաշվառքի սարքերի հիման վրա իրականացվող վարձավճարների հաշվարկման մեթոդիկային, գներին` բնակչության լայն զանգվածները դեռեւս չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել ներդրողների կողմից իրենց առաջարկվող տարբերակների հարցում: Այս առումով շատ կարեւոր է, հատկապես, ներդրողի առաջին հանդիպումը բնակիչների հետ: Եթե ներդրողը հանդիպումների ժամանակ չի կարողանում պատշաճ կերպով ներկայացնել ծրագիրը, պարզաբանել ջերմային էներգիայի գնագոյացման հետ կապված խնդիրները եւ սպառիչ պատասխաններ տալ սպառողներին հետաքրքրող հարցերին, կարող է մեծ թվով սպառողներ կորցնել: Ավելի խելամիտ կլինի ապահովել համապատասխան մասնագետների մասնակցությունը այդ հանդիպումներին:

4. Սերվիտուտի հետ կապված խնդիրները
Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, հաuարակական կարիքների համար ջերմամատակարարման ոլորտի մայրուղային-գծային ինժեներական ենթակառուցվածքների, խողովակաշարերի, հենաuյուների եւ դրանց անվտանգ շահագործման հետ կապված այլ շինությունների պահպանման ու uպաuարկման նպատակով համապատաuխան հողամաuերում, անկախ uեփականության իրավունքի uուբյեկտից, uահմանվում է անվճար, հարկադիր եւ մշտական հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք` uերվիտուտ:
Սերվիտուտ uահմանելու կամ դրա պայմանների վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում հարկադիր սերվիտուտը կարող է սահմանվել դատարանի որոշմամբ: Սակայն, օրենսդրության մեջ չեն ամրագրված դատարանի որոշման համար հինք հանդիսացող հարկադիր սերվիտուտ սահմանելու սկզբունքները եւ չափանիշները , որի հետեւանքով ջերմամատակարարման ոլորտում հարկադիր սերվիտուտ սահմանելու հիմքերը հստակ չեն:

5. Ներքին ջերմային ցանցի վերականգնման ընթացքում ծագող խնդիրները
ՀՀ բնակելի շենքերի կենտրոնական ջեռուցման համակարգերը մոնտաժվել են շենքերի կառուցման ժամանակ եւ մեծամասամբ 25-40 տարվա վաղեմության են: Այդ համակարգերի ծառայության ժամկետներն արդեն սպառվել են եւ դրանք պիտանի չեն հետագա շահագործման համար: Բացի այն, որ այդ համակարգերի վերականգնման աշխատանքները շատ թանկ են, նրանց իրականացման ընթացքում առաջանում են մեծ դժվարություններ, կապված սեփականատերերի պահանջներին համապատասխան ժամկետներում ներքին ջերմային ցանցի աշխատանքների կատարման, վերականգնման ընթացքում բնակարանի շինարարական կոնստրուկցիաներին կամ նոր վերանորոգված բնակարանին հասցված վնասների փոխհատուցման հետ եւ այլն:
Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է մինչեւ շինարարական աշխատանքների սկզբը կնքել Փոխհամաձայնության Հուշագիր, որով կսահմանվեն կողմերի պարտականությունները:

Փոխհամաձայնության Հուշագրի տիպային օրինակ >>>

6. Շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կազմակերպության որակավորումը
Շատ կարեւոր է շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կազմակերպության բարձր որակավորումը եւ համապատասխան աշխատանքային փորձը, այլապես համակարգի փորձարկման ժամանակ ի հայտ են գալիս մի շարք թերություններ, որոնք լրացուցիչ ներդրումներ եւ ժամանակ կարող են պահանջել եւ բերել ծրագրի իրականացման երկարաձգմանն ու բնակիչների դժգոհությանը:

7. Համակարգը շահագործողի ունակությունները եւ շահագործման ճիշտ կազմակերպումը
Ժամանակակից, բարձր արդյունավետությամբ սարքավորումներով հագեցած ջերմամատակարարման համակարգի առկայությունը դեռեւս բավարար չէ: Ջերմամատակարարման համակարգի կայուն եւ արդյունավետ շահագործման համար առաջնահերթ են շահագործող ընկերության կազմակերպչական եւ մասնագիտական հմտությունները: Փոքր հզորության ջերմամատակարար ընկերության կառավարիչը պետք է լավ տիրապետի ողջ համակարգին ու ժամանակին որոշումներ կայացնի տարբեր հարցերի վերաբերյալ եւ պատասխանատվություն կրի տեխնիկական եւ վարչական բոլոր գործառնությունների համար, այդ թվում.

  • Տեխնիկական շահագործում (սարքավորումների ընթացիկ տեխնիկական սպասարկում, ընթացիկ եւ վթարային նորոգում, պահուստային մասերի, նյութերի ապահովում, վթարների վերացում),
  • Վարչարարական գործառնություններ,
  • Առեւտրային գործառնություններ (ջերմային էներգիայի հաշվառում, հաշիվների ներկայացում եւ վարձավճարների հավաքագրում),
  • Ֆինանսական գործառնություններ (ֆինանսական պլանավորում, ծախսերի վերլուծություն, սակագների հաշվարկում, հաշվապահություն):

Կառավարիչը պետք է հետեւի ողջ համակարգի շարունակական մոնիթորինգի իրականացմանը, տվյալների` ժամանակին եւ ճիշտ հավաքագրմանը, բնակարարններում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմի ապահովմանը, սպառողների բողոքներին օպերատիվ արձագանքմանը, ծագած խնդիրների լուծմանը: Վերլուծելով մոնիթորինգի արդյունքները` կառավարիչը պետք է սպառողներին ներկայացնի համակարգի վիճակը, եւ թե ինչպիսի ներդրումներ են անհրաժեշտ համակարգի կայուն եւ հուսալի շահագործման եւ արդյունավետության բարձրացման համար:

8. Սակագներն ու վարձավճարների հավաքագրումը
Սպառված ջերմային էներգիայի դիմաց գանձումներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է հիմնավորված եւ պատճառաբանված սակագնի ձեւավորում եւ շահագործողի ու սպառողի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծում: Սպառողը պետք է համոզված լինի, որ կառավարիչը բանիմաց է եւ անում է ամեն ինչ համակարգի նորմալ շահագործման եւ սպառողներին պատշաճ մակարդակով ծառայություններ մատուցելու համար: Սպառողը պետք է վստահ լինի, որ ջերմային էներգիայի հաշվառման եւ հաշիվների ներկայացման ողջ գործընթացը թափանցիկ է: Շահագործողը պետք է սպառողին հնարավորություն ընձեռի իմանալու հաշվիչ սարքերի ցուցմունքները եւ ջեռուցման ու տաք ջրամատակարարման դիմաց գանձումների հաշվարկները:

9. Ջերմասպառման կարգավորման բնույթի խնդիրները
Բազմահարկ բնակելի շենքերի կենտրոնական ջեռուցման համակարգերը հիմնականում իրենցից ներկայացնում են ջերմատարի վերին կամ ստորին մատակարարումով, ուղղաձիգ կանգնակներով միախողովականի համակարգեր: Եթե այդպիսի համակարգերի կանգնակները կահավորված չեն փակող տեղամասով, ապա յուրաքանչյուր հաջորդող` ըստ ջերմատարի շարժման, մարտկոցի ջերմային ռեժիմը ամբողջությամբ կախված է նախորդների ռեժիմից: Փակող տեղամասով կանգնակների դեպքում այդ կախվածությունը կրում է մասնակի բնույթ, սակայն, այնուամենայնիվ, այս դեպքում նույնպես որեւէ կարգավորում առանց հաջորդող մարտկոցների ապակարգավորման հնարավոր չէ: Բաժանորդի մոտ խնդիր է առաջանում բնակարանից կարճաժամկետ կամ երկարաժամկետ բացակայելու դեպքում ջեռուցումից հրաժարվելու առումով: Այս անհարմարություններն, իրավմամբ, դժգոհության տեղիք են տալիս եւ հանդիսանում են կենտրոնացված ջեռուցումից վանող գործոններ:

10. Անհատական անջատման հետ կապված խնդիրները
Սպառված ջերմային էներգիայի դիմաց չվճարելու դեպքում, այդպիսի համակարգերում, եւ կազմակերպչական եւ տեխնիկական տեսակետից, լուրջ խնդիրներ են ծագում բնակարանի համակարգն ընդհանուր համակարգից անջատելու համար: Առաջին հերթին համակարգը շահագործողը պետք է սեփականատիրոջը համոզի, որ նա թույլ տա իր բնակարանում ջեռուցման մարտկոցները անջատել կանգնակներից: Սեփականատիրոջ անհամաձայնության դեպքում հարցի լուծման միակ ճանապարհը դատականն է: Սակայն այս գործընթացը կարող է ձգձգվել ամիսներ, որոնց ընթացքում կաճեն չվճարումների պատճառով կուտակված պարտքերը: Սեփականատիրոջ համաձայնության կամ դատարանում օպերատորի հայցը բավարարվելու դեպքում օպերատորը բավականին միջոցներ պետք է ծախսի տեխնիկապես այն իրականացնելու համար:

11. Անջատված բաժանորդների խնդիրը
Բնակարանի ջեռուցման համակարգն անջատելուց հետո էլ առաջանում է նոր խնդիր: Անջատված բնակարաններով անցնող կանգնակներից այդ բնակարանները ստանում են, մոտավոր հաշվարկներով, իրենց ջերմային պահանջի մոտ 5-10%-ի չափով ջերմային էներգիա, որի համար չեն վճարում: Այդ բեռը փաստորեն բաշխվում է շենքի մյուս սպառողների վրա եւ առաջացնում նրանց արդարացի դժգոհությունը: Հասկանալի է, որ այդպիսի խնդիրներ են առաջանում նաեւ համակարգին ընդհանրապես չմիացված մյուս բաժանորդների մոտ:

print this page
Copyright© 2007, www.r2e2