Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Այս բաժնում ներկայացվում են ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի մատակարարման երկկողմ եւ եռակողմ պայմանագրերի օրինակելի ձեւեր, որոնք մշակվել են` հիմնվելով նմանատիպ հարաբերությունների կարգավորման միջազգային եւ տեղական փորձի վրա:
Երկկողմ պայմանագրերով ջերմամատակարար ընկերությունը պարտավորվում է uպառողին մատակարարել ջերմային էներգիա, իuկ սպառողը պարտավորվում է վճարել uտացած էներգիայի դիմաց:
Ձեր ուշադրությանն է ներկայացվում երկկողմ պայմանագրի 2 օրինակելի ձեւ:
Երկկողմ պայմանագրի մի ձեւով նախատեսվում է մատակարարված ջերմային էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարը որոշել հաստատագրված մեծությունների հիման վրա, ելնելով սպառողի բնակարանի ընդհանուր մակերեսի մեծությունից կամ սպառողի բնակարանում տեղադրված մարտկոցների սեկցիաների քանակից :

  Երկկողմ պայմանագիր 1 >>>

Երկկողմ պայմանագրի մեկ այլ ձեւով մատակարարված ջերմային էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է մատակարարված ջերմային էներգիայի ընդհանուր քանակից (համաձայն ընդհանուր ջերմային էներգիայի հաշվիչի ցուցմունքի), որի բաշխումը սպառողների միջեւ կատարվում է ալոկատորների միջոցով կամ հորիզոնական ներքին ջերմային ցանցի դեպքում` ջերմային էներգիայի անհատական հաշվիչների միջոցով:

Երկկողմ պայմանագիր 2 >>>

Եռակողմ պայմանագրի օրինակելի ձեւով ջերմամատակարար ընկերության եւ սպառողի հարաբերությունները միջնորդվում են շենքի կառավարման մարմնի` համատիրության, կողմից: Վերջինս, պայմանագրով սահմանված կարգով, իրականացնում է հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման, վարձավճարների հաշվարկման, հաշիվների ներկայացման, վարձավճարների հավաքագրման եւ մի շարք այլ հարակից գործառույթներ:

Եռակողմ պայմանագիր  >>>

Պայմանագրերից օգտվելու ուղեցույց  >>>

print this page
Copyright© 2007, www.r2e2