Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

1.1 Դպրոցների ջերմամատակարարման վերականգնում

   ՔՋԾ շրջանակներում Հիմնադրամն` ի դեմս պետության, իրականացնում է ներդրումային ծրագրերի ֆինանսավորում` դրամաշնորհ տրամադրելու միջոցով, որը նախատեսվում է դպրոցներում գազով աշխատող տեղային ջեռուցման համակարգերի տեղադրման ու վերականգնման, ինչպես նաև դպրոցների շենքերի ջերմամեկուսացման համար (վերջինիս գծով ծախսերը չպետք է գերազանցեն ընդհանուր ներդրումների գումարի 10 տոկոսը):
    Այս բաղադրիչի ներքո առաջարկվող ֆինանսավորումից օգտվելու իրավասություն ունեն Երևանից դուրս գտնվող բոլոր այն քաղաքային դպրոցները, որոնցում առկա են բավարար տեխնիկական և նախագծային պայմաններ, այդ թվում նաև` տվյալ տարածքում գազի, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավորություն:
  Դպրոցներն ընտրվում են` հիմք ընդունելով մեկ աշակերտի հաշվով ներդրումների ծախսային արդյունավետության չափանիշը, ինչպես նաև աղքատության, բնակլիմայական և աշխարհագրական պայմաններից բխող առաջնահերթությունը: Առաջադրված չափանիշներին համապատասխանող  քաղաքային բոլոր դպրոցներում ներդրումներ կատարելուց հետո, բաղադրիչի մնացորդային միջոցների առկայության դեպքում, դրանք կհատկացվեն Երևան քաղաքի դպրոցներին:
  Տվյալ տարվա դպրոցների ցանկը ձևավորելու նպատակով Հիմնադրամի կողմից իրականացվում է դպրոցների նախնական գնահատում` ըստ հետևյալ  դասակարգման չափանիշների.

  • Դպրոցի շենքի գտնվելու վայրը. Ըստ այս չափանիշի, առաջնահերթությունը տրվում է աղքատ և/կամ բնակլիմայական խիստ պայմաններ ունեցող աշխարհագրական տարածքներում գտնվող քաղաքներին,
  • Դպրոցի շենքի տեխնիկական վիճակը. Ըստ այս չափանիշի ընտրվում են վթարայնության 2-րդ աստիճանից ոչ բարձր դպրոցները,
  • Գազամատակարարման համակարգի առկայություն. Մինչև 150 մ հեռավորության վրա գտնվող գործող գազատարի առկայություն:

  Դասակարգման չափանիշները բավարարող դպրոցների ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է մեկ աշակերտին  ընկնող  առավել փոքր ներդրում պահանջող դպրոցին:
    Նախնական գնահատում անցած դպրոցների ցանկը ներկայացվում է Հիմնադրամի ՀԽ-ի հաստատմանը: Հաստատումից հետո դպրոցների և Հիմնադրամի միջև կնքվում է Փոխադարձ պարտավորությունների մասին համաձայնագիր (Հավելված 11), որով սահմանվում են դպրոցի և Հիմնադրամի պարտականությունները:
  Այս բաղադրիչի ներքո գնումներին իրականացվում են ՀԲ ուղեցույցների, մասնավորապես "Ուղեցույց. ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԳ-ան վարկերի շրջանակներում գնումները" և "Ուղեցույց. Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրությունն ու վարձումը" փաստաթղթերի (երկուսն էլ թվագրված 2004թ. մայիսին), ինչպես նաև ԶՎՀ դրույթների համաձայն: Մրցութային պայմանները սահմանվում են ելնելով պայմանագրի գնահատված արժեքից ու տեսակից և նշվում ՀԲ հետ համաձայնեցված և ՀԽ կողմից հաստատված գնումների պլանում:
  Հիմնադրամի կողմից մրցութային կարգով ընտրվում են դպրոցների ջեռուցման համակարգերի վերականգնման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունները: Կապալի պայմանագրի շրջանակներում ապահովվում է նախագծային աշխատանքների իրականացումը, անհրաժեշտ սարքավորումների մատակարարումն ու տեղադրումը, ջեռուցման համակարգի ձեռքբերումը:
  Աշխատանքներն ավարտվելուց հետո Հիմնադրամի կողմից դպրոցներին է հանձնվում աշխատանքների արդյունքը, որը ձևակերպվում է համապատասխան փաստաթղթով:

print this page
Copyright© 2007, www.r2e2