Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Կապիտալ դրամաշնորհ անապահովներին

Քաղաքային ջեռուցման ծրագրի բաղադրիչներից մեկը քաղաքաբնակ անապահով ընտանիքներին ջեռուցման բարելավման նպատակով կատարվող անվերադարձ ֆինանսավորումն է, որը հնարավորություն է տալիս անապահով ընտանիքների բնակարանները միացնել ջեռուցման համակարգին, կամ ֆինանսավորել գազիֆիկացման եւ վառանի տեղակայմնա աշխատանքները:
Որպես անապահովության ցուցանիշ հիմք է վերցվում Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվացությունը:
Եթե դիմողը բնակվում է քաղաքային համայնքի (բացառությամբ Երեւանի) բազմաբնակարզն շենքում, որը միացված է բնական գազի մատակարարման գործող ցանցին եւ դիմելու տարվահունվարի մեկի դրությամբ, ըստ անապահովության գնահատման սանդղակի, ունի 38.01 եւ ավելի միավոր, Հիմնադրամը կարող է հատկացնել դրամաշնորհ`վառարանի տրամադրման և գազի ցանցին միացման համար։
Եթե դիմողի բազմաբնակարան շենքը միացված է ջեռուցման գործող համակարգին, սակայն դիմողի բնակարանը դեռևս միացած չէ այդ ցանցին (կամ շենքը դեռևս միացված չէ ջեռուցման գործող համակարգին, բայց բնակարանատերերի առնվազն 50 տոկոսը ցանկանում է միանալ տեղային ջեռուցման համակարգին), Հիմնադրամը կարող է հատկացնել դրամաշնորհ ջեռուցման համակարգին միանալու համար։
Ջեռացման կոլեկտիվ համակարգին միանալու դեպքում ծրագրում կարող են ընդգրկվել բոլոր քաղաքների, այդ թվում Երևանի բնակիչները։ Այս դեպքում, անկախ միավորի արժեքից, կարող են օգտվել Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքները։

Համաֆինանսավորում

Ծրագրին մասնակցելու համար անապահով շնտանիքր պետք է կատարի համաֆինանսավորում։ Նրա փոխարեն համաֆինանսավորում կարող է կատարել այլ անձ կամ կազմակերպություն, օրինակ՝ քաղաքապետարանը, համատիրությունը, որևէ հասարակական կազմակերպություն և այլն։
Անապահովներն իրականացնում են 15 հազար դրամ համաֆինանսավորում ջեռուցման համակարգին միացման, ինչպես նաև գազիֆիկացման եւ վառարանի հատկացման համար։ Իսկ եթե ըտանիքը դիմել է միայն գազի միացման համար, ապա վճարվում է գումարի կեսը յոթ հազար հինգ հարյուր դրամ։ Ծրագրի կանոններն այնպիսինն են, որ միայն այդ գումարների վճարումից հետո Հիմնադրամը կարող է ձեռնամուխ լինել օժանդակության հատկացմանը։

Լոկալ ցանցերի դիմումի ձեւ >>>, Կապիտալ դրամաշնորհի դիմումի ձեւ >>>,

Համաձայնագիր >>>

print this page
Copyright© 2007, www.r2e2