Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Վարկեր եւ ենթավարկեր

Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակում Հիմնադրամն ուղղակիորեն չի ֆինանսավորում շահառուներին։ Վարկավորումն իրականացվում է Հիմնադրամի կողմից ընտրվող ֆինանսական կազմակերպությունների (բանկեր և վարկային կազմակերպություններ) միջոցով:
Ներկայումս Հիմնադրամը վարկավորման պայմանագրեր ունի երեք բանկերի հետ, որոնք են ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Կասկադ բանկը և Արդշինինվեստբանկը։ Հետաքրքրված շահառուները վարկավորման նպատակով կարող են դիմել ընտրված կազմակերպություններին:
Հիմնադրամի միջոցներից տրամադրված ենթավարկերը ծառայում են Քաղաքային ջեռուցման ծրագրի ընդհանուր նպատակին՝ մեծացնելու մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանի քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերում։ Ենթավարկերր տրամադրվում ենֆինանսական առումով կենսունակ այն ծրագրերի համար, որոնք առնչվում են քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերի համար ջերմային Էներգիայի արտադրության և բաշխման, սպառողական նպատակով ջեռուցման համակարգերի ձեռքբերման և տեղադրման, ինչպես նաև ջեռուցման նպատակով գազիֆիկացման աշխատանքներին։ Դրանք կարող են տրամադրվել տեղական ինքնակառավարման մարմիններին, համատիրություններին, բնակիչների խմբերին, ջերմամատակարար ընկերություններին, գործարարներին։ Միևնույն ժամանակ իրականացվում է նաև քաղաքացիների վարկավորում՝ անհատական ջեռուցման սարքերի ձեռքբերման և տեղակայման նպատակով։ Ընդ որում, քաղաքացիներին տրվող վարկը չիգերազանցում 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:

Անհատակա՞ն, թե կոլեկտիվ

Համարժեք հարմարավետության պայմանների դեպպքում կոլեկտիվ լուծումն ավելի քիչ ծախս է պահանջում: Օրինակ` անհատական կաթսա տեղադրելու դեպքում երեք սենյակ ջեռուցելու համար անհրաժեշտ է ծախսել 20.000-25.000 դրամ ամսվա գազի համար և կաթսայի տեղադրման համար մոտ 750.000 դրամ (շահագործման ժամկետը 7 տարի), իսկ կոլեկտիվ լուծման դեպքում այդ ծախսը կկազմի մոտ 30.000 դրամ ամսական (ջեռուցման ընթացքում) եւ 200.000 դրամ միանվագ (շահագործման ժամկետը 15 տարի եւ ավելի):

print this page
Copyright© 2007, www.r2e2