Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Տեխնիկական աջակցություն

Տեխնիկական աջակցության (ՏԱ) նպատակն է նպաստել ներդրումների իրականացմանը ջեռուցման ոլորտում` կիրառելով տարբեր եղանակներ, մասնավորապես.

  • օրենսդրական դաշտի բարելավում,
  • հանրային քարոզարշավ,
  • ուղղակի խորհրդատվական աջակցություն,
  • վերապատրաստում:

ՏԱ բաղադրիչի ներքո բոլոր խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է “Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից խորհրդատուների ընտրությունև վարձում”Ուղեցույցների (թվագրված 2004թ. մայիս) և ԶՎՀ համաձայն:
ԽԾ ձեռքբերման ժամանակ օգտագործվում են ՀԲ ստանդարտ փաստաթղթերն ու պայմանագրերի ձևերը: Խորհրդատուների կարճ ցանկը կարող է կազմված լինել միայն տեղական կազմակերպություններից, եթե մեկ պայմանագրի գծով ծառայությունների գնահատված արժեքը փոքր է 100,000 ԱՄՆ դոլարից:
100,000 ԱՄՆ դոլարից ավել արժողությամբ ԽԾ և մեկ աղբյուրից գնման համար 15,000 ԱՄՆ դոլարից ավել արժողությամբ ԽԾ պայմանագրերը ենթակա են նախնական վերանայման ՀԲ կողմից:

Oրենսդրական դաշտի բարելավում

Սույն ենթաբաղադրիչը կնպաստի օրենսդրական դաշտում առկա բացերի վերացմանը, որոնք խոչընդոտում են արդյունավետ ու ապահով ջեռուցման համակարգի ձևավորմանը: Մասնավորապես, ծրագրի նախապատրաստական փուլում (հատկապես առաջնեկային ծրագրերի իրագործման ժամանակ) ի հայտ է եկել իրավաօրենսդրական դաշտում առկա որոշակի բացերը լրացնելու անհրաժեշտություն, այդ թվում.

  • բնական գազի մատակարարմանը, գազի ու ջեռուցման ենթակառուցվածքների ապահով տեղադրմանն ու ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև ջեռուցման սարքերի հաստատագրմանն ուղղված քաղաքականության, նորմերի և ստանդարտների մշակման միջոցով, որոնք կկարգավորեն փոխհարաբերությունները ՀՌԳԱ-ի և ծառայություն մատուցողների, ինչպես նաև ՀՌԳԱ-ի և սպառողների միջև, և կսահմանեն ծառայությունների պատշաճ որակի ապահովման չափորոշիչներն ու գազամատակարարման ոլորտի կարգավորումից բխող այլ հարցեր: Ի թիվս վերոնշյալի, կսահմանվեն նաև համապատասխան չափորոշիչները հաստատող, այդ չափորոշիչների կիրարկման վերահսկողությունն ու ջեռուցման և չափիչ սարքերի հաստատագրումն ապահովող մարմինները, ինչպես նաև տարբեր շենքերին համապատասխանեցված լուծումների վրա հիմնված չափանիշները.
  • իրավաօրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով` համայնատիրություններն ավելի գործունակ դարձնելու և շուկայական պայմաններով ջեռուցման ծառայությունների մատուցումը խթանելու համար, այդ թվում` շենքերի ընդհանուր սեփականության փոխանցում տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությունից համատիրությունների ենթակայության տակ, համատիրությունների ներկայացուցիչների անկաշկանդ մուտքի իրավունքի ապահովում բնակարաններ` ծառայություններից սխալ օգտվելու դեպքերը կանխելու և ծառայությունների դիմաց չվճարող բնակիչներին համակարգից անջատելու նպատակով, որոշումների կայացման գործընթացի պարզեցում և ռացիոնալացում, քվեարկության մեխանիզմների գործարկում` բնակարանատերերի դերի բարձրացմամբ:

Oրենսդրական դաշտի անկատարությունից բխող խոչընդոտների վերացմանն ուղղված լրացուցիչ առաջարկները հիմնավորվում և ներկայացվում են ՀԽ քննարկմանը:

ՀԽ-ը քննարկում է առաջարկը և դիտարկում դրա համապատասխանությունը ՔՋԾ դրույթներին, ֆինանսավորման աղբյուրների առկայությունը, որից հետո որոշում է կայացնում առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարության և դրանց իրականացման հնարավորության վերաբերյալ: Դրական որոշում կայացվելու դեպքում հանձնարարվում է շահագրգիռ պետական կառավարման մարմնին Հիմնադրամի հետ համատեղ կազմել և ՀԽ իրավասության շրջանակներում ՀԽ քննարկմանը ներկայացնել համապատասխան տեխնիկական առաջադրանքը, նախահաշիվը, մրցութային փաստաթղթերը` անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարելով գնումների պլանում` համաձայնեցնելով ՀԲ հետ:

print this page
Copyright© 2007, www.r2e2